logo
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Վարկանիշներ
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Մասնաճյուղեր
  • Վարկանիշներ
  • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
logo
Մեր մասինՎարկանիշներՕգտակար հղումներ

Կոնտակտներ

Մարզի պատասխանատու

093881339

Մրցաշարային հարցերի դեպքում

077898910

Կայքի հետ կապված հարցերի դեպքում

098339025

figures

Նորություններ

27 հունիսի, 2024 թ.
Մեր երեխաների արդյունքները Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի 6-րդ տուրից հետո

Մեր երեխաների արդյունքները Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի 6-րդ տուրից հետո

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունմակվում է Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։

Ներկայացնենք մեր մարզի երեխաների արդյունքները ըստ տարիքային խմբերի։

Մինչև 8 տարեկաններ

Արտաշես Մարտիրոսյանը շարունակում է սպիտակներով հաղթել և սևերով պարտություն կրել։ 6 խաղում նա ամեն գույնով խաղացել է 3-ական պարտիա՝ հետևապես վաստակել է 3 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Մաքսիմ Ապելյանը։ Սամվել Ալեքսանյանը վաստակել է 1,5 միավոր։

Մինչև 10 տարեկան տղաներ

Մինչև 10 տարեկանների խմբում Կարեն Եսայանը մրցաշարի առաջատարներից մեկն է։ Զիջելով միայն առաջատար Միքայել Իբոյանին՝ Կարենը 5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։ 4 միավորով առաջատարներին հետապնդում է Ներսես Ֆահրադյանը, Ներսեսին ևս կես միավոր զիջում է Դավիթ Գրիգորյանը։ Խաչատուր Եղիազարյանը։ Սահակ Ասատրյանը և Արամ Խաչատրյանը վաստակել են 3 միավոր։

Մինչև 12 տարեկան տղաներ

Մինչև 12 տարեկան տղաների խմբում վեդեցի Դավիթ Դավթյանը շարունակում է գտնվել առաջատարների խմբում 4,5 միավորով։ Իրեն կես միավոր զիջում է Ալեն Գրիգորյանը։ Ալեն Պողոսյանը հաջող մեկնարկից հետո կրեց երկու անընդմեջ պարտություն և այժմ ունի 3,5 միավոր։ 3 միավոր է վաստակել Հակոբ Հայրապետյանը։ Ժորա Պաչատրյանը և Հայկ Հովհաննիսյանը ունեն 2,5 միավոր։

Մինչև 14 տարեկան տղաներ

Մինչև 14 տարեկան տղաների խմբում Սարգիս Գալստյանը և Ռուբեն Աթանեսյանը վաստակել են 3,5 միավոր։ Վիլիկ Առաքելյանը իրենց զիջում է 1 միավոր։

Մինչև 16 տարեկան տղաներ

Մինչև 16 տարեկան տղաների պայքարում առաջատար Գոռ Հարությունյանը շարունակում է հետապնդել առաջատարներին և մրցանակային տեղից ետ է 0,5 միավոր։ Նարեկ Մանուկյանը վաստակել է 2 միավոր, Ռաֆիկ Կալիջյանը՝ 1,5։ Դենիս Առաքելյանը դուրս է եկել մրցաշարից։

Մինչև 10 տարեկան աղջիկներ

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում մեր մարզի երեք ներկայացուցիչներն էլ միասին շարունակում են 3,5-ական միավորով հետապնդել առաջատարներին։ Մանե Մարտիրոսյանը և Ամելի Պողոսյանը այսօր կխաղան միմյանց դեմ։ Մագդա Աթանեսյանը կխաղա հնարավորություն ունի առաջ անցնել բոլորից։

Մինչև 12 տարեկան աղջիկներ

Մինչև 12 տարեկան աղջիկների խումբը բաժանված է երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրում մեր մարզը ներկայացնում է մեկական շախմատիստուհի։ Առաջին խմբում Գայանե Խաչատրյանը վաստակել է 2 միավոր և կիսում է երրորդ հորիզոնականը, երկրորդ խմբում Գոհար Սանասարյանը վաստակել է 3 միավոր և 0,5 միավորով ետ է մնում մրցանակային եռյակից։

Մինչև 14 տարեկան աղջիկներ

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում մասիսցիներ Վիոլետա Եսայանը վաստակել է 3,5 միավոր, Լիդյա Խաչատրյանը՝ 3 միավոր։