logo
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Վարկանիշներ
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Մասնաճյուղեր
  • Վարկանիշներ
  • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
logo
Մեր մասինՎարկանիշներՕգտակար հղումներ

Կոնտակտներ

Մարզի պատասխանատու

093881339

Մրցաշարային հարցերի դեպքում

077898910

Կայքի հետ կապված հարցերի դեպքում

098339025

figures

Նորություններ

27 հունիսի, 2024 թ.
Մեր երեխաների արդյունքները Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլում

Մեր երեխաների արդյունքները Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլում

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Կանոնակարգը ՝ նախորդ հոդվածում։

Ներկայացնենք մեր մարզի երեխաների արդյունքները ըստ տարիքային խմբերի։

Մինչև 8 տարեկաններ

Մինչև 8 տարեկանների խմբում մրցաշարն անցկացվում էր 7 տուրով։ Արտաշես Մարտիրոսյանը վերջին խաղում ոչ-ոքի արեց և վաստակեց 3,5 միավոր։ Մաքսիմ Ապելյանը, չնայած վերջին տուրում կրած պարտությանը, մրցաշարի կարևորությունը հաշվի առնելով, լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։ Սամվել Ալեքսանյանը վաստակել է 2,5 միավոր։

Մինչև 10 տարեկան տղաներ

Մինչև 10 տարեկանների խմբում Կարեն Եսայանը 6,5 միավորով կիսեց 2-5 տեղերը և լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը։ Խաչատուր Եղիազարյանի եզրափակիչ հաղթարշավը թույլ չտվեց մտնել առաջին 5 մասնակիցների ցանկ։ Նա, ցավոք, եզրափակչի ուղեգիր չի նվաճում, բայց** լրացնում է 2-րդ կարգ**։ Եզրափակչի ուղեգրին շատ մոտ էր նաև Ներսես Ֆահրադյանը, սակայն նա պարտվեց վեջին տուրում։ Դավիթ Գրիգորյանը։ Սահակ Ասատրյանը և Արամ Խաչատրյանը վաստակեցին 5-ական միավոր։

Մինչև 12 տարեկան տղաներ

Մինչև 12 տարեկան տղաների խմբում վեդեցի Դավիթ Դավթյանը վաստակեց 6,5 միավոր, գրավեց մրցանակային երրորդ հորիզոնականը և նվաճեց երզափակիչ փուլի ուղեգիր։ Ալեն Պողոսյանը վաստակել է 6 միավոր, Ալեն Գրիգորյանը՝ 5, Ժորա Պաչատրյանը՝ 4,5, Հակոբ Հայրապետյանը՝ 4 և Հայկ Հովհաննիսյանը՝ 3,5 միավոր։

Մինչև 14 տարեկան տղաներ

Մինչև 14 տարեկան տղաների խմբում Վիլիկ Առաքելյանը և Ռուբեն Աթանեսյանը վաստակեցին 4,5 միավոր, Սարգիս Գալստյանը՝ 4 միավոր։

Մինչև 16 տարեկան տղաներ

Մինչև 16 տարեկան տղաների պայքարում Գոռ Հարությունյանը վաստակեց 6 միավոր և անցողիկ տեղից ետ մնաց 0,5 միավոր։ Նարեկ Մանուկյանը վաստակել է 3,5 միավոր, Ռաֆիկ Կալիջյանը՝ 2,5։ Դենիս Առաքելյանը դուրս է եկել մրցաշարից։

Մինչև 10 տարեկան աղջիկներ

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբի մրցաշարը նույնպես անցկացվում էր 7 տուրով։ Մանե Մարտիրոսյանին և Մագդա Աթանեսյանին կես միավոր չհերիքեց եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Իրենք վաստակեցին 4,5 միավոր։ Ամելի Պողոսյանը վաստակեց 3,5 միավոր։

Այնուամենայնիվ, մեր 3 շախմատիստուհիներն էլ լրացրեցին 3-րդ կարգ։

Մինչև 12 տարեկան աղջիկներ

Մինչև 12 տարեկան աղջիկների խումբը բաժանված է երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրում մեր մարզը ներկայացնում է մեկական շախմատիստուհի։ Առաջին խմբում Գայանե Խաչատրյանը վաստակեց 2 միավոր, երկրորդ խմբում Գոհար Սանասարյանը վաստակել է 3 միավոր։

Մինչև 14 տարեկան աղջիկներ

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Լիդյա Խաչատրյանը վաստակեց 5 միավոր, Վիոլետա Եսայանը՝ 4,5 միավոր։

Ամփոփում

Այսպիսով, եզրափակչի ուղեգիր նվաճած մեր շախմատիստներն են․

  • Կարեն Եսայան- Դավիթ Դավթյան

Հավելենք, որ մինչև 16 տարեկանների խմբում եզրափակչի ուղեգիր ունի նաև Արշակ Մելքոնյանը

Կարգեր լրացրած շախմատիստներն են․

  • Մաքսիմ Ապելյան՝ 4-րդ կարգի բալ- Խաչատուր Եղիազարյան՝ 2-րդ կարգ- Մանե Մարտիրոսյան՝ 3-րդ կարգ- Մագդա Աթանեսյան՝ 3-րդ կարգ- Ամելի Պողոսյան՝ 3-րդ կարգ

Շնորհավորում ենք եզրափակիչ անցած և կարգեր լրացրած մասնակիցներին, իրենց ծնողներին և մարզիչներին՝ Միքայել Մարտիրոսյանին, Երվանդ Գաբրիելյանին և Բախշի Նագդալյանին: