logo
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Վարկանիշներ
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Մասնաճյուղեր
  • Վարկանիշներ
  • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
logo
Մեր մասինՎարկանիշներՕգտակար հղումներ

Կոնտակտներ

Մարզի պատասխանատու

093881339

Մրցաշարային հարցերի դեպքում

077898910

Կայքի հետ կապված հարցերի դեպքում

098339025

figures

Նորություններ

29 հուլիսի, 2024 թ.
Երեք թագուհի Հայկի ու Մանուէլ Պետրոսյանի խաղում

Երեք թագուհի Հայկի ու Մանուէլ Պետրոսյանի խաղում

Տուրի ամենահետաքրքիր պարտիան Հայկ Մարտիրոսյանի ու Մանուէլ Պետրոսյանի խաղն էր։ Անցած տուրում կրած պարտությունից հետո գերզայրացած ու գերմոտիվացված Հայկը հենց առաջին քայլից շատ ագռեսիվ խաղաց։ Սկզբնախաղում հրաժարվելով փոխատեղումից՝ սպիտակները փորձեցին գրոհ ձեռնարկել։ Սևերը կարողացան ժամանակավորապես պաշտպանվել որակի զոհաբերության միջոցով։ Գրոհի երկրորդ ալիքում Հայկը զինվորային ճեղքում անցկացրեց ու ստացավ վտանգավոր անցողիկ զինվոր, որը հետագայում դարձավ թագուհի։ Վերջնախաղում Հայկի երկու թագուհին պայքարում էին Շանթի թագուհու, նավակի ու երեք անցողիկի դիմաց։ Մեկ թագուհին հզոր է, իսկ երկուսը՝ ավելի հզոր։ Սպիտակներին հաջողվեց օգտագործել այդ ուժը և մատ հայտարարել։

Վաղը Հայկը սպիտակներով կխաղա Մամիկոն Ղարիբյանի դեմ։