

Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Բուդապեշտում կայանալիք Total Chess առաջին Աշխարհի առաջնությանը
Հայկ Մարտիրոսյանը կներկայացնի Հայաստանը Total Chess World Championship Tour Pilot 2026 բացառիկ մրցաշարում։ Այն կանցկացվի նոյեմբերի 10-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
Առաջնությունը կազմակերպվել է «Norway Chess» կազմակերպության ու Շախմատի միջազգային ֆեդերացիայի համագործակցությամբ՝ ստանալով Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի և Հունգարիայի շախմատի ֆեդերացիայի լիարժեք աջակցությունը:
Իր մեծ հետաքրքրությունն է ցուցաբերել նաև նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը:
Առաջնությանը կմասնակցեն աշխարհի 24 ուժեղագույն շախմատիստներ, այդ թվում՝ Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Լևոն Արոնյանը։ Մասնակիցներից 18-ի վարկանիշը գերազանցում է 2700 կետը։
Շախմատիստները կմրցեն երեք տարբեր ժամակարգերում՝ արագ դասական (45ր+30վ), արագ (15ր+10վ) և կայծակնային (3ր+2վ)։
Մրցաշարի լավագույն երկու շախմատիստները կստանան 2028 թվականի Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան հաջողություն է մաղթում Հայկ Մարտիրոսյանին այս կարևորագույն մրցաշարում: