logo
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Վարկանիշներ
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Մասնաճյուղեր
  • Վարկանիշներ
  • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
logo
Մեր մասինՎարկանիշներՕգտակար հղումներ

Կոնտակտներ

Մարզի պատասխանատու

093881339

Մրցաշարային հարցերի դեպքում

077898910

Կայքի հետ կապված հարցերի դեպքում

098339025

figures

Նորություններ

29 հուլիսի, 2024 թ.
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

Կայացան Աշխարհի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները, որտեղ Հայկ Մարտիրոսյանը սևերով խաղում էր Խորվաթիան ներկայացնող Անտե Բրկիչի դեմ։ Առաջին պարտիայում հաղթելուց հետո Հայկին ձեռնտու էր ոչ-ոքի ավարտել այս խաղը։ Ինչպես և ակնկալվում էր, մեր շախմատիստը շատ ամուր խաղաց՝ ընտրելով Իսպանական պարտիայի Բեռլինյան տարբերակը, որը հայտնի է որպես ամենաամուր սկզբնախաղերից մեկը։ Ամբողջ պարտիայի ընթացքում Հայկը մրցակցին առավելություն ստանալու ոչ մի շանս չտվեց։ 40-րդ ստուգիչ քայլից հետո սևերի դիրքը ավելի գերադասելի էր, սակայն Հայկը որոշեց ավելորդ ռիսկի չդիմել և հավերժական շախ հայտարարեց՝ նվաճելով Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր։

1/8 եզրափակիչ փուլում Հայկի մրցակիցն է լինելու Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբեյը (2613)։