Նորություններ
13 նոյեմբերի, 2026 թ.

Հունաստանի Կրետե կղզում ավարտվեց շախմատի 2026 թվականի Եվրոպայի մինչև 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Հունաստանի Կրետե կղզում ավարտվեց շախմատի 2026 թվականի Եվրոպայի մինչև 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։
Մասիս խոշորացված համայնքի ֆինանսավորմամբ Հարություն Դերմենջյանը (մարզիչ՝ Նորայր Թորոսյան) մինչև 12 տարեկան պատանիների մրցապայքարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, 130 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ հորիզոնականը՝ միաժամանակ միջազգային վարկանիշը բարելավելով 178 կետով։
Շնորհակալություն ենք հայտնում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար պարոն Նորայր Հակոբյանին՝ մշտական աջակցության և շախմատի զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար։
Շնորհավորում ենք Հարությունին և մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։
