

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 2026 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի եզրափակիչ առաջնությունը։
1-ից 8-րդ տեղեր գրաված մասնակիցները իրավունք ստացան մասնակցելու Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող Մ8, Մ10 և Մ12 պատանիների և աղջիկների աշխարհի գավաթին։
1-ից 5-րդ տեղեր գրաված շախմատիստները իրավունք ստացան Հայաստանը ներկայացնելու 2026 թվականի աշխարհի և Եվրոպայի պատանիների շախմատի առաջնությանը։
Ստորև ներկայացնում ենք Արարատի մարզի ներկայացուցիչների արդյունքները՝
🥉Դերմենջյան Դարություն՝ 3-րդ տեղ։
🏅Բաղդասարյան Արեն 12-րդ տեղ։
🏅Ստեփանյան Թամարա՝ 8-րդ տեղ։
🏅Սուքիասյան Սոնա՝ 5-րդ տեղ։
🏅Խաչատրյան Մարի՝ 7-րդ տեղ։
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաղթանակներ։