Նորություններ
16 նոյեմբերի, 2026 թ.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլը։
Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը 2 անգամ ոչ-ոքի խաղաց Աբհիմանյու Միշրայի հետ։
Մյուս մրցամարտերում նույնպես ոչ-ոքիներ գրանցվեցին՝
Յան Նեպոմնյաշի 2 - 2 Մագնուս Կարլսեն
Անիշ Գիրի 2 - 2 Շահրիյար Մամեդյարով
Եզրափակիչ աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝
-
Անիշ Գիրի - 15
-
Յան Նեպոմնյաշի - 13
-
Հայկ Մարտիրոսյան - 13
-
Շահրիյար Մամեդյարով - 11
-
Մագնուս Կարլսեն - 9
-
Աբհիմանյու Միշրա - 8
Հայկը գրավեց 3-րդ հորիզոնական և կխաղա Նոկաուտ 3-ում։
Կիսաեզրափակիչ փուլի զույգերն են՝
Հայկ Մարտիրոսյան - Ռիխարդ Ռապպորտ
Արջուն Էրիգայսի - Յորդեն Վան Ֆորեստ
Այսօր հանգսյան օր է։
