Նորություններ

20 նոյեմբերի, 2026 թ.
Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին օրը Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին

Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին օրը Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին օրը Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին։

Անհաջող բլիցից հետո Հայկը կարողացավ ուղղել իրավիճակը, հաղթել արագ շախմատում և դասական խաղից առաջ հաշվի մեջ առավելություն ստանալ։

Դասական շախմատում տարած հաղթանակը վերջակետ դրեց առաջին մրցամարտում։

Երկրորդ մրցամարտը տեղի կունենա Նոյեմբերի 20-ին Երևանի ժամանակով 18։00-ին։

Հաջողություն ենք մաղթում Հայկին վերջին մրցամարտում։