Նորություններ

Բուդապեշտում ավարտվեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը։
Առաջին օրվա ջախջախիչ հաղթանակից հետո մեր առաջատար Հայկ Մարտիրոսյանը 11-9 հաշվով հաղթեց Արջուն Էրիգայսիին՝ հերթական անգամ հաղթելով դասական պարտիայում։
Այսպիսով՝ աշխարհի ուժեղագույնների պայքարում Հայկը գրավեց 9-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով այնպիսի շախմատիստներից, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Շահրիյար Մամեդյարովը, Ուէսլի Սոն, Ռամեշբաբու Պրագգնանանդհաան, Նոդիրբեկ Աբդուսատորովը և աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենը։
Ըստ TotalChess-ի պաշտոնական կայքի՝ Հայկը դասական շախմատում ցույց է տվել 2812 վարկանիշային պերֆորմանս։
Մրցաշարի հաղթող դարձավ Ալիռեզա Ֆիրուզջան, երկրորդ տեղ գրավեց Անիշ Գիրին, երրորդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանան։
Շնորհավորում ենք Հայկին և մաղթում հաջողություն գալիք մրցաշարերում։
