Նորություններ

22 հոկտեմբերի, 2026 թ.
Ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց Շախմատի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը։

Մրցաշարում փայլուն հանդես եկավ Ավագյան Սուրենը (մարզիչ՝ Պողոսյան Տ.) 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր, գրավեց 🏆🥇 1-ին տեղ, միջազգային վարկանիշը բարելավեց 145 կետով և անցավ եզրափակիչ փուլ։

9 հնարավորից 6,5 միավոր վաստակեց Հովակիմյան Խաչիկը (մարզիչ՝ Մարտիրոսյան Մ.) և անցավ եզրափակիչ փուլ։

9 հնարավորից 4,5 միավոր վաստակեց և 1-ին որակավորման կարգ ստացավ Կարապետյան Արան (մարզիչ՝ Նագդալյան Բ.)։

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։