Նորություններ

18 նոյեմբերի, 2026 թ.
Ավարտվեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը

Ավարտվեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը

Ավարտվեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը։ Հայկ Մարտիրոսյանի մրցակիցն էր հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտը։

Հիշեցնենք՝ կողմերը 2 օրվա ընթացքում պետք է խաղան 4-ական բլից, 2-ական արագ և մեկական դասական պարտիա։ Բլիցում հաղթանակը 1 միավոր է, արագ շախմատում՝ 4, դասականում՝ 8։

Մրցախաղային օրը անհաջող սկսելուց հետո Հայկը կարողացավ ուղղել իրավիճակը, հաղթել կարևոր դասական պարտիայում և օրն ավարտել 2 միավորի առավելությամբ՝ այս պահին Հայկը հաղթում է 11:9 հաշվով։

Նոյեմբերի 18-ին Երևանի ժամանակով 18։00 կկայանա երկրորդ օրվա մրցամարտը։

Հաջողություն ենք մաղթում մեր առաջատար շախմատիստին։