

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։
Արարատի մարզը այս կարևոր և պատասխանատու ստուգատեսում ներկայացնում էին 42 պատանի շախմատիստ և շախմատիստուհի։
Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին հետևյալ երեխաները`
Դերմենջյան Հարություն (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս) - 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 12-րդ տեղ։
Պողոսյան Ամելի (Մարզիչ` Ազարյան Տիգրան) - 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 4-րդ տեղ։
Իսկ ավելի վաղ Մելքոնյան Արշակը մինչև18 տարեկան տղաների խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը` նվաճելով եզրափակիչ փուլի ուղեգիր։
Շնորհավորում ենք Հարությունին, Ամելիին և Արշակին այս բարձր նվաճման համար և ցանկանում եզրափակիչ փուլում մեծ նվաճումներ։