

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը:
Կանանց մրցաշարում Խաչատրյան Մարին 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, գրավեց 6-րդ հորիզոնականը և Հայաստանի առաջնության 1-ին խնբի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։
Շնորհավորում ենք Մարիին և մաղթում հաջողություն գալիք մրցաշարերում։
Մեր այլ մասնակիցների արդյունքներն են՝
Հակոբյան Միլենա՝ 5.5 միավոր
Սուքիասյան Սոնա՝ 5 միավոր
Որսկանյան Օֆելի՝ 4 միավոր
Տղամարդկանց մրցաշարում մեր մասնակիցների արդյունքներն են՝
Սուքիասյան Արտյոմ՝ 5 միավոր
Հովակիմյան Խաչիկ՝ 4.5 միավոր
Ղազարյան Շաֆարշ՝ 2.5 միավոր