logo
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Վարկանիշներ
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Մասնաճյուղեր
  • Վարկանիշներ
  • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
logo
Մեր մասինՎարկանիշներՕգտակար հղումներ

Կոնտակտներ

Մարզի պատասխանատու

093881339

Մրցաշարային հարցերի դեպքում

077898910

Կայքի հետ կապված հարցերի դեպքում

098339025

figures

Նորություններ

17 հունիսի, 2024 թ.
Ավարտվեց ՀՇԱ-ի 20-ամյակին նվիրված մրցաշարային շարքը

Ավարտվեց ՀՇԱ-ի 20-ամյակին նվիրված մրցաշարային շարքը

Հայաստանի շախմատի ակադեմիան 20 տարեկան է։

Շախմատի ակադեմիայի 20-ամյակին նվիրված կայծակնային մրցաշարին մեծ մասնակցություն ունեցան Արարատի մարզի շախմատիստները և գրանցեցին հետևյալ արդյունքները։

Մրցաշարն անցավ 4 փուլով՝

1 փուլին մասնակցում էին 4-րդ և 3-րդ կարգայինները, որտեղ Ջաբյան Նարեկը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) գրավեց 3-րդ տեղը և ստացավ 2-րդ փուլին մասնակցելու իրավունք, 8-րդ տեղով հաջորդ փուլ անցավ նաև Հակոբյան Ռուստամը(մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։

2-րդ փուլին մասնակցում էին 1-ին և 2-րդ կարգայինները։ Գալստյան Արթուրը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) գրավեց 2-րդ հորիզոնականը և անցավ 3-րդ փուլ, **Ալեքսանյան Ավետը **(մարզիչ` Ալեքսանյան Ավետ) նույնպես իրավունք ստացավ 3-րդ փուլին մասնակցելու։

3-րդ փուլին մասնակցում էին վարկանիշային շախմատիստները։

Մարզից լավագույն արդյունք գրանցեցին՝

  • Պողոսյան Ալենը 9-ից 6

  • Բարսեղյան Նարեկը 9-ից 5.5

  • Նագդալյան Բախշին 9-ից 5.5

  • Հովհաննիսյան Հայկը 9ից 5.5

  • Հարությունյան Պարույրը 9-ից 5

  • Սուքիասյան Արտյոմը 9-ից 5

  • Եսայան Կարենը 9-ից 5

  • Գրիգորյան Ալենը 9-ից 5

4-րդ փուլին մասնակցում էր մարզի առաջատար շախմատիստը` Մարտիրոսյան Հայկը, ով գրոսմայստերների պայքարում գրավեց 2-րդ տեղը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և ցանկանում հետագա հաջողություններ։