Նորություններ

Ավարտվեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը 1-4 հաշվով պարտություն կրեց Յան Նեպոմնյաշուց։
Առաջին խաղում Հայկը սպիտակներով խաղաց մաքսիմալ ամուր և պարտիան ավարտեց ոչ-ոքի։
Երկրորդ խաղը ընթացավ շատ ագրեսիվ պայքարում։ Նեպոմնյաշին փիղ զոհաբերեց, ստացավ ուժեղ գրոհ և զինվորներ՝ կարողանալով անցնել լավ վերջնախաղի և այն հասցնել հաղթանակի։
C խմբի մյուս արդյունքներն են՝
Մագնուս Կարլսեն 2 - 2 Շահրիյար Մամեդյարով
Անիշ Գիրի 4 - 1 Աբհիմանյու Միշրա
Խմբային փուլի վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝
-
Անիշ Գիրի - 13
-
Յան Նեպոմնյաշի - 11
-
Հայկ Մարտիրոսյան - 11
-
Շահրիյար Մամեդյարով - 9
-
Մագնուս Կարլսեն - 7
-
Աբհիմանյու Միշրա - 6
Վերջին տուրում Հայկը կխաղա Աբհիմանյու Միշրայի հետ։
Մյուս խաղային զույգերն են՝
Մագնուս Կարլսեն - Յան Նեպոմնյաշի
Անիշ Գիրի - Շահրիյար Մամեդյարով
Հաջողություն ենք մաղթում Հայկին խմբային փուլի վերջին մրցամարտում։
