Նորություններ

Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որը անցկացվում էր 2 խմբով՝ մինչև 8 և առանց տարիքային սահմանափակման։
Մինչև 8 տարեկանների խմբում լավագույն աղջիկ խաղացող ճանաչվեց 🏆Մանուկյան Արփին (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։
4-րդ կարգեր լրացրեցին՝
Մալխասյան Դավիթը, Մինասյան Միքայելը (մարզիչ՝ Սիմոնյան Սուսաննա), Կարապետյան Դանիելը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի)
🏆🥉3-րդ տեղ գրավեց Մանուկյան Գաբրիելան (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)
🏆🥈2-րդ տեղ գրավեց Խաչատրյան Մաքսը (մարզիչ՝ Մուշեղյան Հայկ)։
🏆🥇Մրցաշարի հաղթող դարձավ Հովհաննիսյան Սմբատը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։
Առանց տարիքային սահմանափակման խմբում 4-րդ կարգ լրացրեց Փուրթոյան Մարգարիտան (մարզիչ՝ Թադևոսյան Մերի)
Մարգարիտան ճանաչվեց նաև լավագույն աղջիկ խաղացող։
🏆🥉3-րդ տեղ գրավեց Հակոբյան Անահիտը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի)
🏆🥈2-րդ տեղ գրավեց Խաչատրյան Գոհարը(մարզիչ՝ Մուշեղյան Հայկ)
🏆🥇Մրցաշարի հաղթող դադձավ Ազատյան Գագիկը (մարզիչ՝ Հարությունյան Գոռ)։
Շնորհավորում ենք կարգ լրացնողներին և մաղթում նորանոր հաջողություններ։
