Նորություններ

11 նոյեմբերի, 2026 թ.
Երեկ տեղի ունեցավ Total Chess World Championship Tour Pilot 2026 նախընտրական բլից մրցաշարը

Երեկ տեղի ունեցավ Total Chess World Championship Tour Pilot 2026 նախընտրական բլից մրցաշարը

Երեկ տեղի ունեցավ Total Chess World Championship Tour Pilot 2026 նախընտրական բլից մրցաշարը, որի արդյունքները հետագայում կօգտագործվեն որպես լրացուցիչ ցուցանիշ խմբային փուլի համար։

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 4.5 միավոր և գրավեց 13-րդ հորիզոնականը։

Այսպիսով, խմբային փուլում հավասար միավորների դեպքում Հայկը կզիջի Մագնուս Կարլսենին, Յան Նեպոմնյաշիին և Անիշ Գիրիին, իսկ Աբհիմանյու Միշրայի և Շահրիյար Մամեմդյարովի հետ հավասար միավոր վաստակելու դեպքում առավելությունը կտրվի Հայկին։

Նշենք նաև, որ բլիցում Հայկը հաղթեց և Միշրային, և Շահրիյար Մամեդյարովին։

Խմբային փուլը կմենարկի այսօր, Երևանի ժամանակով ժամը 18:00:

Հայկը արագ դասական (45 + 30) ժամակարգով 2 պարտիա կխաղա Շահրիյար Մամեդյարովի դեմ։

Հաջողություն մաղթենք Հայկին այսօրվա մրցամարտում։