

Մայիսի 13-ին Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի տնօրենությունը կազմակերպել էր սպորտային հաջողություններ գրանցած երեխաների հանդիսավոր պատվոգրերի հանձնման արարողություն, որոնց թվում էին փոքրիկ շախմատիստները։
Հանդիսավոր արարողությանը հրավիրված էր Արարատի մարզի շախմատի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի Արտաշատի մասնաճյուղի մարզիչ Բախշի Նագդալյանը։
Արարարտի մարզի շախմատի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, գրոսսմայստեր Սմբատ Լպուտյանի անունից շնորհակալագրերով պարգևատրեց Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Հարությունյանին և շախմատի ուսուցիչ Նորիկ Մելքոնյանին՝ շախմատ առարկայի ուսուցումը պատշաճ կազմակերպելու և համայնքում շախմատ խաղի զարգացմանը նպաստելու համար։
Պարգևատրման արարողությունից հետո դպրոցի տնօրեն տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց պարոն Լպուտյանին բարձր գնահատանքի համար։
Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ պարոն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի աշխատակազմին ջերմ ընդունելության համար։