Նորություններ

3 նոյեմբերի, 2025 թ.
Աննա Սարգսյանը դարձել է 2025թ-ի ԱՄՆ կանանց առաջնության փոխչեմպիոն

Աննա Սարգսյանը դարձել է 2025թ-ի ԱՄՆ կանանց առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի Հանրապետության շախմատի կանանց հավաքականի և Արարատի մարզի նախկին առաջատար շախմատիստուհի Աննա Սարգսյանը դարձել է 2025թ-ի ԱՄՆ կանանց առաջնության փոխչեմպիոն։

Մեր մյուս հայրենակից Լևոն Արոնյանն էլ դարձել է ԱՄՆ տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր։

Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան սրտանց շնորհավորում է Աննա Սարգսյանին և Լևոն Արոնյանին՝ ցանկանալով նորանոր նվաճումներ։