20.01.2022

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղում Սամվել Տեր-Սահակյանի հետ

Հայաստանի բարձրագույն խմբի 8-րդ տուրում Հայկը սպիտակներով խաղաց Սամվել Տեր-Սահակյանի դեմ։ Տարադաշտ փղերով միջնախաղերը սովորաբար շատ սուր են լինում, այստեղ էլ Հայկը գնաց այդպիսի դիրքի և փորձեց գրոհ սկսել։

Սամվելին հաջողվեց ետ մղել սպիտակների սպառնալիքները և փոխանակումների միջոցով տեղափոխել խաղը տարադաշտ փղերի վերջնախաղ, որտեղ հաղթել այսպիսի մակարդակում անհնար է։

9-րդ տուրում Հայկը սևերով կխաղա Դավիթ Շահինյանի հետ։