22.02.2021

Վերսկսվեց տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը

Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացավ Իսպանական պարտիայի տանը պատրաստած տարբերակի միջոցով հանկարծակիի բերել Հայկ Մարտիրոսյանին ու դիրքային շոշափելի առավելություն ստանալ։ Սպիտակները քայլ առ քայլ մեծացնում էին ճնշումը։ 28-րդ քայլին սևերը տակտիկական հարվածի օգնությամբ կարող էին պահել մոտավոր հավասարությունը, սակայն այդ տարբերակը հեշտությամբ միայն համակարգիչներն են տեսնում։

Վաղը Հայկը սպիտակներով կխաղա Մանուէլ Պետրոսյանի դեմ։