26.02.2021

Հայկ Մարտիրոսյանը հաղթում է Զավեն Անդրիասյանին ու միանում մեդալների պայքարին

Հայկ Մարտիրոսյանը կարողացավ սպիտակներով առավելության հասնել ու միանալ մեդալների պայքարին։ Հայկը իրեն բնորոշ ոճով դիրքային խաղում հետզհետե մեծացրեց առավելությունը, ինչից հետո խաղը տեղափոխեց նավակային վերջնախաղ ու հասցրեց հաղթական ավարտի։

Վերջին տուրից առաջ Հայկը կիսում է երրորդ հորիզոնականը։ Վերջին տուրում մեր շախմատիստը սևերով կխաղա Արման Փաշիկյանի դեմ։