25.07.2023

Հայկ Մարտիրոսյանը դարձավ «Chess Festival Blitz» կայծակնային մրցաշարի հաղթող

Բիել քաղաքում ավարտվեց «Chess Festival Blitz »կայծակնային շախմատի մրցաշարը, որին փայլուն մասնակցություն ունեցավ Արարատի մարզի առաջատար գրոսսմայստեր՝ Հայկ Մարտիրոսյանը։

Հայկը 13 հնարավորից վաստակեց 11 միավոր և նվաճեց չեմպիոնի կոչումը։

Շնորհավորում ենք Հայկին և մաղթում նորանոր հաջողություններ։