05.12.2023

Հայկ Մարտիրոսյանը հրավիրվել է Արգենտինա

Հայկ Մարտիրոսյանը ՀԲԸՄ-ի հրավերով և Արգենտինայի տուրիզմի նախարարության, Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Արգենտինայի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո այցելել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, որտեղ նա կկիսվի իր շախմատային փորձով և կշփվի հայ համայնքի հետ։

Հայկը Բուենոս Այրես է մեկնել անմիջապես Մոնտենեգրոյում կայացած Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունից հետո, որտեղ գլխավորել է մեր ազգային հավաքականը։

Հայկի ներկայությունը Արգենտինայում մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայերի, այլ նաև արգենտինացի շախմատիստների ու շախմտասերների մոտ։ Արգենտինական LA CAPITAL թերթը իր շաբաթօրյա հրատարակման մեջ գրել է․

<<Աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը այլցելել է մեր քաղաք։>>

Այցի շրջանակում նախատեսված են՝ ելույթ Գուտենբերգի համալսարանում և փոքրիկ մարզում երեխաների հետ, մի շարք բլից մրցաշարեր (հիշեցնենք, որ Հայկը այս պահին իր բլից վարկանիշով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը և հանդիսանում է Աշխարհի գործող բրոնզե մեդալակիրը), միաժամանակյա խաղի սեանսներ, մաստեր-կլասս տեղի մարզադպրոցներից մեկում, ինչպես նաև այց տեղի հայկական մշակութային կենտրոններ, եկեղեցիներ և ուսումնական հաստատություններ։

Միջոցառման նպատակներից էր շախմատի միջոցով հայկական մշակույթի ցուցադրումն ու տարածումը։

<<Մենք ցուցադրում ենք հայկական մշակույթը շախմատի օգնությամբ>>, — գրված էր գովազդային ցուցատախտակներից մեկի վրա։

Ֆոտոշարք