08.03.2024

Հայկ Մարտիրոսյանը մրցանակային տեղ գրավեց «Aeroflot Open 2024» մրցաշարում

Մոսկվայում ավարտվեց «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաև մեր մարզի առաջատար Հայկ Մարտիրոսյանը։

Մրցաշարում մրցանակային էին 1-15-րդ տեղերը:

Հայկ Մարտիրոսյանը 9 խաղում չկրելով ոչ մի պարտություն վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Շնորհավորում ենք Հայկին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Եզրափակիչ աղյուսակ