16.07.2021

Հայկ Մարտիրոսյանը սևերով հաղթում է Աշխարհի գավաթի առաջին պարտիայում

Աշխարհի գավաթի 1/64 եզրափակչում Հայկ Մարտիրոսյանը սևերով մրցում էր թուրք Մուստաֆա Յիլմազի դեմ։ Պարտիան ընթանում էր հավասար պայքարում, սակայն սպիտակներով խաղացող մրցակիցը չէր ցանկանում կորցնել գույնը և փորձում էր անպայման հաղթել։ Քայլ առ քայլ սրելով դիրքը և ավելի մեծ ուժեր կենտրոնացնելով հարձակման վրա՝ մրցակիցը զոհաբերեց ֆիգուր, հրաժարվեց հավերժական շախ տալու հնարավորությունից և փորձեց շարունակել գրոհը։ Չնայած, որ փղի դիմաց մրցակիցը ուներ 3 զինվոր, նա չկարողացավ շարունակել գրոհը սեփական արքայի թույլ դիրքի պատճառով։ 49-րդ քայլին թագուհու ժամանակավոր զոհաբերությամբ Հայկը ստիպեց մրցակցին ընդունել պարտությունը։