25.07.2021

Հայկ Մարտիրոսյանը սևերով հաղթում է Աշխարհի գավաթի 1/8 եզրափակչում

Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սևերով խաղում էր Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբեյի դեմ։ Սպիտակները սկզբնախաղի արդյունքում չկարողացան ոչ մի առավելություն ստանալ և նույնիսկ զինվոր պակաս մնացին։ 26-րդ քայլին կողմերը կրկնեցին դիրքը, սակայն իրանցի մրցակիցը հրաժարվեց ոչ-ոքիից և ռիսկի դիմեց։ Հայկը կարողացավ վստահորեն ետ մղել սպիտակների ոչ մեծ սպառնալիքները և իրացնել նյութական առավելությունը։