12.01.2022

Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը

Հունվարի 12-ին մեկնարկում է Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնությունը, որին հերթական անգամ մասնակցում է Արարատի մարզի առաջատար Հայկ Մարտիրոսյանը։ Առաջնությանը մասնակցում է 12 շախմատիստ, այն անցկացվելու է շրջանաձև համակարգով, մեկ շրջանով, հաղթողը կնվաճի Հայաստանի տղամարդկանց չեմպիոնի կոչումն ու կհրավիրվի ազգային հավաքական։

Հայկի մրցակիցները ըստ տուրերի ներկայացված են ստորև՝

  1. Հայկ Մարտիրոսյան — Պետրոսյան Տիգրան
  2. Շանթ Սարգյան — Հայկ Մարտիրոսյան
  3. Հայկ Մարտիրոսյան — Մանուէլ Պետրոսյան
  4. Հայկ Մարտիրոսյան — Զավեն Անդրիասյան
  5. Մամիկոն Ղարիբյան — Հայկ Մարտիրոսյան
  6. Հայկ Մարտիրոսյան — Տիգրան Հարությունյան
  7. Արման Միքայելյան — Հայկ Մարտիրոսյան
  8. Հայկ Մարտիրոսյան — Սամվել Տեր-Սահակյան
  9. Դավիթ Շահինյան — Հայկ Մարտիրոսյան
  10. Հայկ Մարտիրոսյան — Հովհաննես Գաբուզյան
  11. Փաշիկյան Արման — Հայկ Մարտիրոսյան

Ինչպես հետևել

Առաջնությանը ուղիղ եթերով կարող եք հետևել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի յություբյան էջով կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանի մեկնաբանությամբ։ Խաղերի սկիզբը՝ 15:00