23.07.2021

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

Կայացած Աշխարհի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները, որտեղ Հայկ Մարտիրոսյանը սևերով խաղում էր Խորվաթիան ներկայացնող Անտե Բրկիչի դեմ։ Առաջին պարտիայում հաղթելուց հետո Հայկին ձեռնտու էր ոչ-ոքի ավարտել այս խաղը։ Ինչպես և ակնկալվում էր, մեր շախմատիստը շատ ամուր խաղաց՝ ընտրելով Իսպանական պարտիայի Բեռլինյան տարբերակը, որը հայտնի է որպես ամենաամուր սկզբնախաղերից մեկը։ Ամբողջ պարտիայի ընթացքում Հայկը մրցակցին առավելություն ստանալու ոչ մի շանս չտվեց։ 40-րդ ստուգիչ քայլից հետո սևերի դիրքը ավելի գերադասելի էր, սակայն Հայկը որոշեց ավելորդ ռիսկի չդիմել և հավերժական շախ հայտարարեց՝ նվաճելով Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր։

1/8 եզրափակիչ փուլում Հայկի մրցակիցն է լինելու Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբեյը (2613)։

Պարտիա