19.03.2021

Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը՝ ուղանողների կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոններ

Արարատի մարզի առաջատարներ Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթողներ:

Մրցաշարն անցկացվում էր երկու փուլով։ Շվեյցարական մրցակարգին մասնակցում էին ավելի քան 700 շախմատիստ, ովքեր բաժանցած էին 4 ենթախմբի։ Ամեն ենթախմբի առաջին երկու տեղ զբաղեցրած մասնակիցները անցան հաջորդ փուլ, որտեղ 8 շախմատիստ շրջանաձև մրցակարգով որոշեցին աշխարհի չեմպիոնին։

Շվեյցարական մրցակարգում Հայկ Մարտիրոսյանը C ենթախմբում 10 հնարավորից վաստակեց 9 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը։

Եզրափակիչ փուլում Հայկը առաջին 4 խաղում հաղթանակ տոնեց, հաջորդ երեք խաղն ավարտեց ոչ-ոքի։ 5,5 միավոր էր վաստակել նաև Հնդկաստանի ներկայացուցիչ Պ Ինիյանը։ Որպես լրացուցիչ ցուցանիշ էր համարվում առաջին փուլում վաստակած միավորների քանակը, Հայկը վաստակել էր 9 միավոր, Ինիյանը՝ 8,5։ Հայկը ճանաչվեց ուսանողների աշխարհի չեմպիոն։

Աննա Սարգսյանը շվեյցարական մրցակարգի D ենթախմբում վաստակեց 8 միավոր և կանանց մեջ գրավեց 1-ին հորիզոնականը։

Ուսանողուհիների պայքարում Աննա Սարգսյանը 7 խաղում տոնեց 6 հաղթանակ և միաձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ դառնալով ուսանողուհիների աշխարհի չեմպիոն։

Շնորհավորում ենք մեր մարզի առաջատարներին։

Աննա Սարգսյան

Այս շաբաթ և կիրակի օրերը տեղի կունենա Ուսանողների աշխարհի արագ շախմատի առաջնությունը։

Հաջողություն ենք մաղթում Հայկին և Աննային։