27.07.2022

Գրիգորյան Ալենը դարձավ Փոթիի միջազգային մրցաշարի D խմբի չեմպիոն

Ինչպես գիտենք՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ուշադրության կենտրոնում է շախմատի բնագավառը, պարոն Համբարձումյանի հովանավորությամբ մասիսցի Գրիգորյան Ալենը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) մասնակցեց Վրաստանի Փոթի քաղաքում կայացած <<Նանա Ալեքսանդրա>>-ի անվան միջազգային մրցաշարին և 9 հնարավորից 8 միավորով դարձավ D խմբի չեմպիոն՝ մեծ պատիվ բերելով համայնքին և մեր մարզին։

Շնորհակալ ենք պարոն Համբարձումյանին շախմատին աջակցելու համար։

Արարատի մարզից հաջողության հասավ նաև Գրիգորյան Դավիթը (մարզիչ՝ Հակոբյան Հովհաննես), ով դարձավ նույն խմբի մինչև 12 տարեկանների չեմպիոն։

Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Ֆոտոշարք