09.11.2021

Հայկ Մարտիրոսյանը փայլուն հանդես եկավ Տալի հուշամրցաշարում

Երեկ Տալի հուշամրցաշարով ավարտվեց Grand Swiss մրցաշարերի շարքը։ Հիմնական մրցաշարում տղամարդկանց խմբում մեր մարզից հանդես էր գալիս Հայկ Մարտիրոսյանը, իսկ Աննա Սարգսյանը խաղում էր կանանց խմբում։ Բլիցում մեր շախմատիստուհին հանդես չեկավ, իսկ Հայկը միայն վերջին տուրում կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը։

Բլից մրցաշար

Բլից մրցաշարում Հայկը 18 հնարավորից վաստակեց 12,5 միավոր, մրցաշարի ընթացքում երկու անգամ հաղթելով Բորիս Գելֆանդին և Պյոտր Սվիդլերին, ինչպես նաև մեկ անգամ հաղթելով Լևոն Արոնյանին։ Վերջին տուրից առաջ Հայկը ընդամենը կես միավոր էր զիջում մրցաշարի առաջատարին, սակայն վերջին տուրում պարտվեց և գրավեց 4-րդ հորիզոնականը՝ մեր մարզիկների ցանկում առաջ անցնելով բոլորից։

Grand Swiss

Ցավոք, Grand Swiss մրցաշարում Հայկի ելույթը հաջող չէր, 11 հնարավորից նա վաստակեց 4,5 միավոր, թեև խաղում էր շատ ուժեղ մրցակիցների դեմ։

Աննա Սարգսյանը տապալեց մրցաշարի 5-7 տուրերը՝ կրելով երեք անընդմեջ պարտություն, հետագայում մեր շախմատիստուհին կարողացավ հավաքել ուժերը և ուղղել մրցաշարային իրավիճակը։ Ընդհանուր հաշվարկում Աննան վաստակեց 5,5 միավոր և կես միավոր առաջ անցամ մեր մյուս ներկայացուցիչ Էլինա Դանիելյանից։ Աննան նաև կարողացավ 1,7 կետով բարելավվել անձնական վարկանիշը։