Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության ընտրական մրցաշարը։
Արարատի մարզից Բարսեղյան Նարեկը այս կարևոր ստուգատեսում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը ` արժանանալով դրամական մրցանակի և պատվոգրի։
Նարեկին պարգևատրեց ՀՀ շախմատի ազգային հավաքականի անդամ ,միջազգային գրոսսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Շնորհավորում ենք Նարեկին և ցանկանում նորանոր հաջողություններ։