31.12.2021

Հայկ Մարտիրոսյանը մրցանակային տեղ է զբաղեցնում Աշխարհի բլից առաջնությունում

Երեկ Լեհաստանում ավարտվեց Աշխարհի բլից առաջնությունը։ 179 մասնակցի համար ՖԻԴԵ-ն սահմանել էր 35 մրցանակային տեղ։ Մրցաշարային աղյուսակը երկար ժամանակ գլխավորում էր Լևոն Արոնյանը, սակայն նա վերջնամասում կրեց երեք անընդմեջ պարտություն և վերջնական աղյուսակում գրավեց 5-րդ հորիզոնականը։

Հայաստանի ներկայացուցիչներից փայլուն հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով առաջնության ամբողջ ընթացքում գտնվեց առաջատարների շարքում և եզրափակիչ աղյուսակում 13.5/21 արդյունքով գրավեց 11-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենից։