11.07.2023

ՀՇԱ-ում ավարտվեց Ստեփան Ավագյանի XVII միջազգային պատանեկան հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Ստեփան Ավագյանի XVII միջազգային պատանեկան հուշամրցաշարը։

Արարատի մարզից մինչև 8 տարեկանների խմբում Հարությունյան Միքայելը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) գրավեց 3-րդ հորիզոնականը և արժանացավ հիմնական մրցանակի։

Մինչև 10 տարեկանների խմբում Գրիգորյան Արկադին (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) մարզերի մասնակիցների միջև գրավեց 1 տեղ և արժանացավ հատուկ մրցանակի։

Մինչև 12 տարեկանների խմբում Եղիազարյան Խաչատուրը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) մարզերի մասնակիցների միջև գրավեց 1 տեղ և արժանացավ հատուկ մրցանակի։

Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին։