31.05.2022

Ավարտվեց Շարժա Մասթերս 2022 մրցաշարը

Մայիսի 20-30-ը ԱՄԷ-ի Շարժա էմիրությունում ընթանում էր ավանդական դարձած Շարժա Մասթերս 2022 ուժեղ միջազգային բաց մրցաշարը։

Մրցաշարում շատ հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 3-4-րդ հորիզոնականները և 15,2 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը։