17.12.2023

Տ․ Պետրոյսանի անվան շ/տ մ/դ-ում ավարտվեց ինչև 12 տարեկանների եզրափակիչ մրցաշարը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց մինչև 12 տարեկանների եզրափակիչ մրցաշարը։

Մինչև 8 տարեկաններ

Մինչև 8 տարեկանների խմբում աղջիկների հաշվարկում Սուքիասյան Սոնան (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս) գրավեց 4-րդ հորիզոնականը և պարգևատրվեց գավաթով ու պատվոգրով։

Մինչև 10 տարեկաններ

Մինչև 10 տարեկանների խմբում Պողոսյանը Դավիթը (Մարզիչ ՝ Բարսեղյան Նարեկ) գրավեց 4-րդ հորիզոնականը, պարգևատրվեց պատվոգրով, գավաթով և լրացրեց 1-ին կարգ։

2-րդ մարզական կարգ լրացրեց Մալխասյան Հայկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի )։

Մինչև 12 տարեկաններ

Մինչև 12 տարեկանների խմբում Խանոյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) լրացրեց 2-րդ կարգ։

Հայրապետյան Էդվարդը, Ասատրյան Սահակը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) լրացրեցին 1-ին կարգ։

Շնորհավորում ենք մեր մարզի պատանիներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Ֆոտոշարք