29.10.2022

Տ․ Պետրոսյանի անվան շ/տ մդ-ում ավարտվեց պատանիների կիսաեզրափակիչ առաջնությունը։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց պատանիների կիսաեզրափակիչ առաջնությունը։

Մինչև 8 տարեկանների խմբում գերազանց հանդես եկավ Գրիգորյան Արկադին (մարզիչ` Բարսեղյան Նարեկ), ով գրավեց 2-րդ տեղը, լրացրեց 2-րդ մարզական կարգ և նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։

Եզրափակիչ փուլ անցավ նաև Ղազարյան Շավարշը (մարզիչ` Նագդալյան Բախշի), իսկ Ղազարյան Հենրին (մարզիչ` Նագդալյան Բախշի), Մկրտչյան Նաիրին, Կարապետյան Լևոնը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ) և Դերմենջյան Հարությունը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս) լրացրեցին 3-րդ մարզական կարգ։

Մինչև 10 տարեկանների խմբում մարզական կարգեր բարելավեցին Նադարյան Սահակը (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ) և Հակոբյան Ռուստամը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)՝ լրացնելով 3-րդ մարզական կարգ։

Մինչև 12 տարեկանների խմբում եզրափակիչ փուլ անցան Սիմավոնյան Արմանը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) և Սահակյան Կարապետը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։

Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։