13.08.2022

Տ․ Պետրոսյանի անվան շ/տ մդ-ում ավարտվեց շախմատի տան առաջնության 1/8 եզրափակիչը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց շախմատի տան առաջնության 1/8 եզրափակիչ փուլը։

Առաջնությունում գերազանց հանդես եկավ Եղիազարյան Խաչատուրը (մարզիչ` Նագդալյան Բախշի), ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և գրավեց 3-րդ տեղը։

1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև Զաքարյան Արտակը (մարզիչ՝ Մուշեղյան Հայկ), ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և՝ հաղթելով մի շարք առաջին կարգայինների, լրացրեց 1-ին կարգ։

Մրցաշարում իրենց կարգեր բարելավեցին՝

Սաֆարյան Էդիկը (մարզիչ՝ Հովհաննիսյան Համլետ)՝ 9 հնարավորից 6 միավորով լրացրեց 1-ին կարգի 1 բալ

Սարգսյան նարեկը (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ) 9 հնարավորից 5 միավորով լրացրեց 2-րդ կարգ։

Շնորհավորում ենք և հաջողություն մաղթում մեր շախմատիստներին գալիք մրցաշարերում։