22.01.2024

Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2024 մրցաշարը

Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2024 մրցաշարը։

Առաջնության մասնակիցները հավաքվել էին համայնքապետարանի նիստերի դահլիճում, որտեղ տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը։

Ողջունելով ներկաներին` Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհավորեց շախմատիստներին, նրանց ծնողներին ու մարզիչներին և հույս հայտնեց, որ պատանի շախմատիստները հաջողություններ կարձանագրեն նաև այլ մրցաշարերում և պատվով կներկայացնեն Մասիս համայնքը։

Առաջնության լավագույններն արժանացան պատվոգրերի և խրախուսական մրցանակների։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 550 000 դրամ։

Մրցաշարի մրցանակակիրներ՝

🥇Եսայան Վիոլետա՝ 200 000 դրամ

🥈Գրիգորյան Ալեն` 150 000 դրամ

🥉Գրիգորյան Լևոն` 100 000 դրամ

Հատուկ մրցանակակիրներ՝

🏅 Խաչատրյան Մարի՝ լավագույն աղջիկ մասնակից` 30 000 դրամ

🏅Համբարձումյան Վիլեն՝ լավագույն 2-րդ կարգային` 40 000 դրամ

🏅 Բալայան Գրիշա՝ լավագույն 3-րդ կարգային` 30 000 դրամ, Գրիշան նաև լրացրեց 2-րդ կարգ

Մրցաշարի արդյունքներով 2-րդ որակավորման կարգեր շնորհվեց՝

🎖Բալայան Գրիշա

🎖Գալստյան Սևադա

🎖Հակոբյան Սոս

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Ֆոտոշարք