10.09.2021

Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթը Օնլայն օլիմպիադայում (վիճակագրություն)

Ավարտվեց ՖԻԴԵ-ի օնլայն օլիմպիադայի խմբային փուլը։ Ցավոք, Հայաստանի հավաքականը գրավեց միայն 5-րդ հորիզոնականը և չկարողացավ անցնել փլեյ-օֆֆ։ 9 խաղում մեր թիմը տոնեց 4 հաղթանակ, 2 մրցամարտ ավարտեց ոչ-ոքի և կրեց 3 պարտություն։ Օլիմպիադայի վերջին օրը մեր մասնակիցները խաղեր չխաղացին։ Ներկայացնենք մեր շախմատիստների կրճատ վիճակագրություն

  • Հայկ Մարտիրոսյան՝ 5 խաղ, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի
  • Աննա Սարգսյան՝ 4 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն