22.11.2021

Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը մասնակցեցին Եվրոպայի թիմային առաջնությանը

Երեկ ավարտվեց Եվրոպայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի տղամարդկանց կազմում հանդես էր գալիս Հայկ Մարտիրոսյանը, իսկ Աննա Սարգսյանը խաղում էր կանանց հավաքականի կազմում։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջնության ամբողջ ընթացքում գտնվում էր առաջատարների շարքում, իսկ վերջին տուրից նույնիսկ գլխավորում էր աղյուսակը։ Ցավոք, վերջին տուրում մեր հավաքականը կրեց իր միակ պարտությունը և զրկվեց մրցանակային տեղ գրավելու շանսերից։

Հայկը 8 խաղում վաստակել է 4 միավոր և բարելավվել անձնական վարկանիշը 3.2 կետով։

Կանանց հավաքականի ելույթը հաջող չընթացավ։ Մեկնարկային երերք տուրում երեք հաղթանակ տանելուց հետո մեր հավաքականը կրեց երեք անընդմեջ պարտություն և զրկվեց մրցանակային տեղի շանսերից։

Աննա Սարգսյանը 6 խաղում վաստակեց 2 միավոր և կորցրեց վարկանիշի 19.1 կետ։