07.10.2022

Արտաշատ խոշորացված համայնքում ավարտվեց շախմատի համայնքի բաց առաջնությունը

Արտաշատ խոշորացված համայնքում ավարտվեց շախմատի համայնքի բաց առաջնությունը։ Լարված և համառ պայքարից հետո լավագույն աղջիկ ճանաչվեց Եսայան Վիոլետան։ Մինչև 8 տարեկանների մեջ լավագույնը Ղազարյան Շավարշն էր։ Մինչև 10 տարեկանների մեջ` Ավագյան Սուրենը։ Մինչև 12 տարեկանների մեջ՝ Եղիազարյան Խաչատուրը։

3-րդ տեղ գրավեց Կալիջյան Ռաֆիկը։

2-րդ տեղ գրավեց Հովակիմյան Խաչիկը։

Մրցաշարի հաղթող դարձավ Զաքարյան Արտակը։

Բոլոր մասնակիցներին շնորհվեցին գրքեր, հատուկ մրցանակների արժանացած մասնակիցները ստացան շախմատներ, իսկ հիմնական մրցանակակիրները՝ դրամական պարգև և մեդալներ։ Մրցաշարի հաղթողը պարգևատրվեց գավաթով։

Ֆոտոշարք