05.04.2023

Ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։

Արարատի մարզը այս կարևոր և պատասխանատու ստուգատեսում ներկայացնում էին 42 պատանի շախմատիստ և շախմատիստուհի։

Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին հետևյալ երեխաները`

Մինչև 10 տարեկան պատանիների խումբ

Դերմենջյան Հարություն (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս) — 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 12-րդ տեղ։

Մինչև 12 տարեկան աղջիկների խումբ

Պողոսյան Ամելի (Մարզիչ` Ազարյան Տիգրան) — 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 4-րդ տեղ։

Մինչև 18 տարեկանների խումբ

Իսկ ավելի վաղ Մելքոնյան Արշակը մինչև18 տարեկան տղաների խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը` նվաճելով եզրափակիչ փուլի ուղեգիր։

Շնորհավորում ենք Հարությունին, Ամելիին և Արշակին այս բարձր նվաճման համար և ցանկանում եզրափակիչ փուլում մեծ նվաճումներ։