26.03.2023

Ավարտվեց Հայաստանի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունը

Մարտի 24-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային առաջնությունը:

Մինչև 8 տարեկանների մեջ Միքայել Հարությունյանը(Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) գրավեց 7-րդ տեղ և իրավունք ստացավ Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:

Մինչև 18 տարեկանների մեջ Արշակ Մելքոնյանը փայլուն հանդես եկավ և միայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 🥉3-րդ տեղ և նույնպես իրավունք ստացավ Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։