04.06.2023

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը։

Մրցաշարում փայլուն հանդես եկավ Մելքոնյան Արշակը` 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր։ Արշակը կիսեց 3-ից 5-րդ տեղերը և միայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 5-րդ տեղ, միջազգային վարկանիշը բարելավեց 30 կետով և իրավունք նվաճեց մասնակցելու Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջին խմբի առաջնության։

♟Շնորհավորում ենք Արշակին և մաղթում նորանոր հաղթանակներ։