25.02.2024

Ավարտվեց Երվանդ Հովհաննիսյանին նվիրված Արարատի մարզի պատանիների առաջնությունը

Ավարտվեց Երվանդ Հովհաննիսյանին նվիրված Արարատի մարզի պատանիների առաջնությունը, որը համարվում էր նաև Հայաստանի պատանիների առաջնության ընտրական մրցաշար։

Ստորև ներկայացնում ենք որակավորման կարգեր լրացրած, Հայաստանի կիսաեզրափակիչ անցած և լավագույն եռյակը զբաղեցրած շախմատիստներին։

Մինչև 8 տարեկաններ

Կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին Հովակիմյան Մարկոսը, Մխիթարյան Միքայելը, Ջամալյան Արենը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։

🥉3-րդ տեղ զբաղեցրեց և 3-րդ որակավորման կարգ լրացրեց Զաքարյան Հակոբը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)

🥈2-րդ տեղ գրավեց Դովլաթյան Դավիթը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։

🏆🥇Մինչև 8 տարեկանների չեմպիոն դարձավ Հակոբյան Սոսը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։

Մինչև 10 տարեկաններ

🎖2-րդ մարզական կարգ լրացրեց Էլարյան Հայկը (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)։

Հաջորդ փուլի ուղեգրեր նվաճեցին՝ Բաղդասարյան Արենը (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս), Չոբանյան Խաչիկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի), Մուրադյան Սամվելը (Մարզիչ՝ Հարությունյան Իսահակ), Հարությունյան Միքայելը, Գրիգորյան Արկադին, Գալստյան Սևադան (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։

🥉3-րդ տեղ գրավեց Ղարախանյան Ալեքսը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։

🥈2-րդ տեղը գրավեց և 1 մարզական կարգ լրացրեց Մալխասյան Հայկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։

🏆🥇Մրցաշարի հաղթող դարձավ Ղազարյան Շավարշը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։

Մինչև 12 տարեկաններ

🎖2-րդ մարզական կարգ լրացրեց Մեջլումյան Վաչեն (Մարզիչ՝ Բաբլոյան Միքայել)։

Հաջորդ փուլի ուղեգրեր նվաճեցին Դարագուլյան Արթուրը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի), Պողոսյան Դավիթը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), Զախարյան Արմանը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել), Ավագյան Սուրենը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս)։

🥉3-րդ տեղ գրավեց Սարգսյան Նարիկը (Մարզիչ՝ Հարությունյան Իսահակ)։

🥈2-րդ տեղ գրավեց Սիրունյան Ալեքսը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։

🏆🥇Մրցաշարի հաղթող դարձավ Խանոյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։

Լավագույն եռյակը լրացրեց 1-ին մարզական կարգ։

Մինչև 14 տարեկաններ

ՀՀ կիսաեզրափակիչ անցան Ավագյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել), Եղիազարյան Խաչատուրը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։

Հատուկ մրցանակի արժանացան Հակոբյան Միլենան (Մարզիչ՝ Գաբրիելյան Երվանդ) և Եսայան Վիոլետան։

🥉3-րդ տեղ գրավեց Եսայան Կարենը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս)։

2-րդ տեղ գրավեց Հայրապետյան Հակոբը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս)

🏆🥇Մրցաշարի հաղթող դարձավ Գրիգորյան Դավիթը (Մարզիչ՝ Մելքոնյան Վարդան)։

Մինչև 16 տարեկաններ

Հատուկ մրցանակի արժանացան Հակոբյան Միլենան (Մարզիչ՝ Գաբրիելյան Երվանդ) և Եսայան Վիոլետան։

3-րդ տեղ գրավեց Խաչատրյան Ժորան (Մարզիչ՝ Պետրոսյան Տիգրան):

2-րդ տեղ գրավեց Հովհաննիսյան Հայկը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։

Մրցաշարի հաղթող դարձավ Գրիգորյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։

Հաջորդ փուլ անցած բոլոր մասնակիցները Մասիսի համայնքապետարանի կողմից ստացան գրքեր, իսկ լավագույն եռյակը Երվանդ Հովհաննիսյանի ընկերների և հարազատների կողմից պարգևատրվեցին դրամական պարգևներով, մեդալներով, պատվոգրերով, հաղթողները՝ նաև գավաթներով։

Ֆոտոշարք