Հայաստանի շախմատի ակադեմիան 20 տարեկան է։
Շախմատի ակադեմիայի 20-ամյակին նվիրված կայծակնային մրցաշարին մեծ մասնակցություն ունեցան Արարատի մարզի շախմատիստները և գրանցեցին հետևյալ արդյունքները։
Մրցաշարն անցավ 4 փուլով՝
1 փուլին մասնակցում էին 4-րդ և 3-րդ կարգայինները, որտեղ Ջաբյան Նարեկը (մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) գրավեց 3-րդ տեղը և ստացավ 2-րդ փուլին մասնակցելու իրավունք, 8-րդ տեղով հաջորդ փուլ անցավ նաև Հակոբյան Ռուստամը(մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։
2-րդ փուլին մասնակցում էին 1-ին և 2-րդ կարգայինները։ Գալստյան Արթուրը (մարզիչ` Նագդալյան Բախշի) գրավեց 2-րդ հորիզոնականը և անցավ 3-րդ փուլ, Ալեքսանյան Ավետը (մարզիչ` Ալեքսանյան Ավետ) նույնպես իրավունք ստացավ 3-րդ փուլին մասնակցելու։
3-րդ փուլին մասնակցում էին վարկանիշային շախմատիստները։
Մարզից լավագույն արդյունք գրանցեցին՝
- Պողոսյան Ալենը 9-ից 6
- Բարսեղյան Նարեկը 9-ից 5.5
- Նագդալյան Բախշին 9-ից 5.5
- Հովհաննիսյան Հայկը 9ից 5.5
- Հարությունյան Պարույրը 9-ից 5
- Սուքիասյան Արտյոմը 9-ից 5
- Եսայան Կարենը 9-ից 5
- Գրիգորյան Ալենը 9-ից 5
4-րդ փուլին մասնակցում էր մարզի առաջատար շախմատիստը` Մարտիրոսյան Հայկը, ով գրոսմայստերների պայքարում գրավեց 2-րդ տեղը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և ցանկանում հետագա հաջողություններ։