07.05.2023

Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը։

4-րդ որակավորման կարգեր լրացրեցին Հակոբյան Հասմիկը և Դովլաթյան Դավիթը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) և Հակոբյան Ալլան (Մարզիչ՝ Բաբլոյան Միքայել)՝ 8 հնարավորից վաստակելով 6 միավոր։

🥉 3-րդ տեղը գրավեց Պողոսյան Արմենակը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)՝ 8 հնարավորից վաստակելով 6․5 միավոր։

🥈2-րդ տեղը գրավեց Նասիբյան Կարենը (մարզիչ՝ Բարեղյան Նարեկ)՝ 8 հնարավորից վաստակելով 6․5 միավոր։

🥇1-ին տեղը գրավեց Ղազարյան Էրիկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)՝ 8 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։

Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։